fbpx
Քաղաքականություն

Արա Այվազյանը ապրիլի 1-ին կայցելի Մոսկվա

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ արտգործնախարար Արա Այվազյանը հայտնեց, որ ապրիլի 1-ին կայցելի Մոսկվա:

Նախարարը, մասնավորապես, նշեց, որ Մոսկվա է ուղևորվելու ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Այվազյանի պարզաբանմամբ՝ այս պահին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպում չի նախատեսվում:

«Գագաթնաժողովի շրջանակում, սակայն, ԱՊՀ գործընկերների հետ շփումներ, բնականաբար, կլինեն»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ