Իսպանացի անվանի լրագրող Գիլեմ Բալագեն խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Մադրդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
«Ազարը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Դա նրա երազանքն է: Նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ ու սպասում է, թե «Ռեալը» երբ որոշում կկայացնի»,- ասել է Բալագեն:
28-ամյա բելգիացու պայմանագիրը «թոշակառուների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը Ազարի համար 100 միլիոն ֆունտ է պահանջում մադրդիցիներից:
Հաղորդում է armsport.am-ը։