fbpx
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․ ազատոճային Արման Անդրեասյանը հաղթեց թուրք մարզիկին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները։

Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արման Անդրեասյանը 1/8-ում մեկնարկեց Թուրքիան ներկայացնող Սելահաթին Կիլիչսալայանի հետ մենամարտով։ Վերջինս 2018 թվականի Եվրոպայի չեմպիոնն է։

Առաջին մրցափուլից հետո Անդրեասյանը պարտվում էր 1-0 հաշվով, սակայն կարողացավ 2-րդ մրցափուլում հետ բերել կորցրածն ու կամային հաղթանակ տոնել 3-1 հաշվով։ Հատկանշական է, որ թուրք մարզիկը կոշտ մենամարտ էր մղում և պարբերաբար քաշում հայ մարզիկի մազերից և այլն, սակայն մրցավարները ոչ մի նկատողություն այդպես էլ չտվեցին Կիլիչսալայանին։

1/4-րդ եզրափակչում արդեն Անդրեասյանը կմրցի Գերմանիան ներկայացնող Քեվին Քրիստոֆեր Հենկելի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ