Վեդիի խոշորացված համայնքի ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել Facebook-ի իր էջում։
- Ադրբեջանական զինվորները պետք է վերադառնան ելման դիրքեր, սա հստակ է․ Սանոսյան
- Ահազանգ է ստացվել Շիրակում արջի հարձակումների և պատճառված վնասների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…
Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։
Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։
Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։
Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։
Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս», – գրել է Սարգսյանը։
