fbpx
Էկո

Բաց քննարկում կկայանա վարչապետի՝ Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի առիթով

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ այսօր՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20։30, Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի կունենա բաց քննարկում՝ կապված վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արված հայտարարության ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի ապաշրջափակման կոչի առումով ։

Քննարկումից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ կոչ է արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=959057174444177&id=100010197097701

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ