fbpx
Գիտություն

Բացահայտվել է արկտիկական երկնքում մանուշակագույն ծիածանների գաղտնիքը

Կալգարիի համալսարանից կանադացի ֆիզիկոսները պարզել են բևեռային երկնքում հայտնվող հազվագյուտ կամուրջների ծագման պատճառը:

Նրանց տվյալներով, դրանում մեղավոր են մթնոլորտի վերին շերտերում իոնների բախումները։ Ավելի վաղ խորհրդավոր երևույթի առաջացման պատճառ էին համարվում Արևի բռնկումները։

Մանուշակագույն ծիածանները բևեռային երկնքում մնում են 20-30 րոպե, որից հետո անհետանում են մինչև նորից ի հայտ գալը։

Գիտնականները կարծում են, որ այս երևույթի առաջացումը կապված է էլեկտրոնային մասնիկների տաքացման հետ, իսկ երբ դրանք սառչում են լուսավորությունը կորչում է։

Նշվում է, որ ի հայտ են գալիս նաև կանաչ մասնիկներ, որոնք ուղղահայաց են Երկրի մակերևույթին և առաջանում են միաժամանակ՝ ինչպես Հյուսիսային, այնյպես էլ Հարավային կիսագնդերում, իսկ մանուշակագույն «կամուրջները» առաջանում են հորիզոնական գծերի տեսքով՝ միայն մեկ կիսագնդում։

Բնության այսքան հետաքրքիր երևույթի ի հայտ գալու պատճառը բացահայտելու հարցում օգնել են ոչ միայն արբանյակների տվյալները, այլև սովորական մարդկանց զանգվածային աջակցությունը, որոնք տեսել, դիտարկել և նկարահանել են տեղի ունեցածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ