Իրավական

Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ․ Օսիպյան

«Երեկ ոստիկանության գործողությունները բխել են օրենքից և եղել են համարժեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Նա հայտարարել է, որ բերման ենթարկվածների հետ կապված այլ տեղեկությունների մասին առաջիկայում նախաքննական մարմիններն առավել ստույգ տեղեկություններ կհաղորդեն:

Դիտարկմանը, որ ցուցարարները հայտարարել են ոստիկանության աշխատակիցների հարվածների հետևանքով առաջացած կապտուկների մասին՝ ոստիկանապետը հայտարարել է, որ ոստիկանության գործողություններում որևէ բռնություն չի եղել ու կապտուկները կարող էին առաջացած լինել այլ պատճառներով:

«Կարծում եմ՝ մի փոքր չափազանցված է այդ ամենը, չեմ կարծում, որ իրականությանը համապատասխանում է: Այսօր ոստիկանության գործողություններն իրապես տարբերվում են նախորդ տարիներից, և երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և իր շարժումներով խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին՝ ես չեմ բացառում, որ կարող են այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջացած լինել, բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ՝ բացառում եմ»,- ասել է ոստիկանապետը:

Իր խոսքերով՝ ոստիկանությունը քաղաքում ուժեղացված ծառայություն կիրականացնի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարվի:

Ոստիկանապետը անդրադարձել է ցույցի մասնակիցների հայտարարություններին՝ այն մասին, որ երեկ՝ հուլիսի 17-ին, ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները հրահրվել են ոստիկանության ծառայողների կողմից՝ հայտարարելով, որ բնակիչները ոստիկանության հետ պայմաններով են խոսել, ինչն ինքն անթույլատրելի է համարում:

«Միանշանակ հերքում եմ. բնական է, բնակիչները դա պետք է ասեին, ոչ ավել, ոչ պակաս… բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջև, պայմանով էին խոսում: «Պարո՛ն Օսիպյան, հանե՛ք պահակակետերը… վերադարձրեք մեր մեքենաները, վերադարձրեք մեր մեքենաների մեջ եղած այն՝ առանց որևէ փաստաթղթի փայտը, և նոր մենք ոստիկանության հետ կխոսենք, կամ ճանապարհը կազատենք»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ