fbpx
Հասարակություն

Հայերենը Ռուսաստանում ամենաշատ գործածվող լեզուներից է

Հայերենն ընդգրկվել է ռուսաստանցիների կողմից ամենահաճախ գործածվող լեզուների ցանկում: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Նշվում է, որ Ռուսաստանում հայտնի 15 լեզուներից կազմված ցուցակում հայերենը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը կազմվել է ըստ 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի:

«Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում ապրող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով 6-րդն են Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգերից»,-հաղորդում է աղյուսակի հեղինակը՝ «Պրոմտ» ընկերությունը:

Լեզուների ցուցակը, բնականաբար, գլխավորել է ռուսերենը: Այդ լեզվին տիրապետում է 137 494 893 մարդ: Հաջորդում են անգլերենը, թաթարերենը, գերմաներենը: Իսկ 1,3 միլիոն մարդ Ռուսաստանում խոսում է չեչեներեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ