Մարզեր

30 տարվա դադարից հետո սահմանամերձ Բագարանը խմելու ջրով կապահովվի

Արմավիրի մարզպետարանի Facebook-ի էջում գրված է․

«30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելու ջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից:

Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը:

Ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի 1-ին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:

Ջրամատակարարման համակարգի կառուցմամբ շուրջ 160 տնտեսություն կապահովվի որակյալ, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խմելաջրով, իսկ գյուղը կունենա ինքնահոս ջրամատակարարման ցանց և ջրատար:

Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր և 1 հիմնական աշխատատեղ»։

https://www.facebook.com/marz.armavir/posts/2415932872037593

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ