fbpx
Աշխարհ

ԱՄՆ 12 նահանգների իշխանություններ դատի են տվել Բայդենին

ԱՄՆ 12 նահանգների իշխանություններ դատի են տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կլիմայի մասին հրամանագրի պատճառով:

Միսուրիի գլխավոր դատախազ Էրի Շմիթի ներկայացրած հայցին միացել են Արկանզասի, Արիզոնայի, Ինդիանայի, Կանզասի, Մոնտանայի, Նեբրասկայի, Օհայոյի, Օկլահոմայի, Հարավային Կառոլինայի, Թենեսիի և Յութայի գլխավոր դատախազները:

Նրանք հայտնել են, որ այդ հրամանագիրը խախտում է իշխանության բաշխման սկզբունքը, քանի որ ընդլայնում է դաշնային կարգավորիչների լիազորությունները: Հայցվորները կարծում են, որ նման ընդլայնումը կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը:

Այսպես, Բայդենի հրամանագիրը երաշխավորում է ԱՄՆ դաշնային իշխանությունների իրավունքը՝ հաստատելու ջերմոցային գազերի սոցիալական ծախսերի թվերը, որոնց հիման վրա դաշնային կարգավորիչները կարող են փոխել և ներկայացնել նոր դրույթներ:

Այս մաին տեղեկանում ենք Fox News-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ