fbpx
Աշխարհ

Բախումներ Մեխիկոյում՝ ցուցարար կանանց ու ոստիկանների միջև․ կան տասնյակ տուժածներ

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի գլխավոր հրապարակում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կանայք բողոքի ակցիա են իրականցրել։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ ակցիային մասնակցել են հազարավոր կանայք, որոնք ցանկանում էին Կառավարության ուշադրությունը հրավիրել՝ գենդերային բռնություններով պայմանավորված կանանց սպանությունների ծանր վիճակագրության ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ ակցիայի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Դրա արդյունքում տուժել է 62 իրավապահ ու 19 ակտիվիստ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ