fbpx
Երևան

Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը. Երևանի փոխքաղաքապետը՝ աշխատանքից դուրս գալու մասին

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ցանկանում է այլ աշխատանքի տեղափոխվել: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երևակայության գագաթնակետին:

Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:

Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար:

Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:

Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»,- գրել է նա։

https://www.facebook.com/hayk.i.sargsyan/posts/3440840275987379

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ