«Բարբի» տիկնիկներ՝ նվիրված Տոկիոյի օլիմպիական խաղերին

Ամենադիտվածներ

Պուտինը հուլիսի 4-ին կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ

Հանրահայտ Mattel ընկերությունը միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համաձայնագրի շրջանակներում, Տոկիոյի օլիմպիական խաղերին նվիրված խաղալիքների հավաքածու է թողարկել:

Դրանց վրա կարտացոլվեն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված նոր մարզաձևերը / բեյսբոլ / սոֆտբոլ, ժայռամագլցում, կարատե, սքեյթբորդինգ և սյորֆինգ /:

«Բարբի» տիկնիկների, ավտոմեքենաների և սեղանային խաղերի վրա կդրոշմվեն «Տոկիո – 2020» – ի խորհրդանիշերը:

Mattel ընկերության արտադրատեսակների հավաքածուները, մինչ համաշխարհային գլխավոր մարզահանդեսի սկսվելը, տեղ կգտնեն աշխարհի տարբեր անկյունների վաճառակետերում:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ