«Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի աշխատավարձը կարող է կազմել տարեկան 25 միլիոն եվրո։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսան» ցանկանում է հետ բերել արգենտինացուն և խորհրդակցություններ է անցկացրել՝ Մեսսիի վերադարձի պլան մշակելու համար:
Խորհրդակցությունների ընթացքում պարզվել է, որ Մեսսին կարող է գրանցվել Լա Լիգայում տարեկան մոտ 25 միլիոն եվրո աշխատավարձով՝ նախքան հարկերը՝ նրա նախորդ աշխատավարձի քառորդ մասը, որը 2020/21 մրցաշրջանում կազմում էր մոտ 100 միլիոն եվրո։
Մեսսիի մաքուր աշխատավարձը կարող է կազմել մոտ 13 միլիոն եվրո, մոտավորապես նույնքան, որքան Ռոբերտ Լևանդովսկին։
Միևնույն ժամանակ, Մեսսիի վերադարձի պլանը կյանքի կոչելու համար «Բարսան» պետք է կրճատի աշխատավարձի ֆոնդը և աշխատի ֆինանսական ֆեյր-փլեյի վրա՝ վաճառելով որոշ խաղացողների։