98 երկրի հաջողվել է համաձայնության գալ Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ՝ թալիբների կողմից սահմանված ժամկետից հետո նույնպես իրենց երկրի քաղաքացիներին ու իրենց աֆղան դաշնակիցներից Աֆղանստանից տարհանելու հնարավորություն ունենալու համար։
Այս մասին համատեղ հայտարարություն է տարածվել, որը հրապարակվել է ԱՄՆ պետդեպի կայքում։
Նշենք, որ թալիբները երկրներին մինչև օգոստոսի 31-ն էին ժամանակ տվել տարհանման համար։
Այժմ արդեն, ըստ համաձայնագրի, նշված ժամկետից հետո նույնպես երկրները կկարողանան տարհանում իրականացնել՝ առանց թալիբների խոչընդոտներին հանդիպելու։
Այդ 98 երկրների թվում են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան ու Թուրքիան։

