fbpx
Սպորտ

Բարսելոնան Դե Լիգտին գնելու ևս մեկ անհաջող փորձ է կատարել

«Բարսելոնան» փորձել է «Յուվենտուսից» «խլել» «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն զանգահարել է հոլանդացուն, սակայն վերջինս խնդրել է խոսել իր գործակալ՝ Մինո Ռայոլայի հետ։ Գործակալը Բարտոմեուին ասել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն, եթե «Բարսելոնան» կրկնի «Յուվենտուսի» առաջարկը:

Սրա պատճառով կատալոնացիները վերջնականապես հրաժարվել են հոլանդացու տրանսֆերից։

Սպասվում է, որ այսօր՝ հուլիսի 15-ին, Դե Լիգտը կմեկնի թուրինյան ակումբ՝ բուժզննում անցնելու և հետագայում պայմանագիր կնքելու համար։

Նշենք, որ «Յուվենտուսը» 19-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 70 միլիոն եվրո։ Բոնուսների հաշվին տրանսֆերի գումարը կարող է ավելանալ ևս մի քանի միլիոնով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ