fbpx
Սպորտ

Բարսելոնան որոշել է, թե ում կգնի Մալկոմի տրանսֆերից ստացած գումարով

«Բարսելոնան» արդեն ընտրել է ֆուտբոլիստին, որի տրանսֆերը գնելու է Մալկոմի՝ «Զենիթ» տեղափոխությունից ստացած գումարով։ Այս մասին գրում է Calciomercato-ն:

Մալկոմի տրանսֆերի դիմաց ռուսական ակումբը վճարել է 40 մլն եվրո, ևս 5 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով: Նշվում է, որ այդ գումարի մեծ մասը կատալոնական ակումբը կծախսի «Բետիսի» պաշտպան Էկտոր Ֆիրպոյի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով։

Չնայած պայմանագրում ֆուտբոլիստի հրաժարագինը նշված է 50 մլն եվրո՝ «Բետիսի» պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին զիջել 30 մլն եվրոյի դիմաց:

Ֆիրպոն «Բետիսի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա «Բետիսի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Ներկայիս ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ