fbpx
Սպորտ
17:09 14/01/2020

Բարսելոնայի ղեկավարությունը ցանկացել է, որ Վալվերդեն ինքը հրաժարական տա․ Cadena Ser

Մին շարք մանրամասներ են հայտնի դարձել Էռնեստո Վալվերդեի՝ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մասին։

Երեկ՝ հունվարի 13-ին, ակումբի ղեկավարները՝ նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տնօրեն Խավյեր Բորդասը և գործադիր տնօրեն Օսկար Գրաուն, մեկնել են թիմի մարզաբազա՝ հանդիպելու մասնագետի հետ: Այս մասին գրում է Cadena Ser-ը։

Հանդիպման ընթացքում «Բարսելոնա»-ի ղեկավարները Վալվերդեին ասել են, որ ակումբի վրա ճնշում է գործադրվում։ Նրանք նաև հերքել են տարածված լուրերն այն մասին, որ պատրաստվում են այդ պաշտոնում հրավիրել «Ալ-Սադ»-ի գլխավոր մարզիչ Չավիին:

Մարզիչը, հասկանալով, որ Բարտոմեուն ցանկանում է, որ ինքն անձամբ հրաժարական տա։ Նա դժգոհել է վերջին ժամերի իրադարձություններից՝ հայտարարելով, որ հեռացման համար նրանք պետք է կապ հաստատեն իր ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում նա կշարունակի աշխատել:

Այդ հանդիպումից հետո «Բարսելոնան» ժողով է գումարել, որի ժամանակ էլ որոշվել է հեռացնել նրան։ Ակումբն այնուհետև կապ է հաստատել Վալվերդեի ներկայացուցիչների հետ ու հայտարարել մարզչի հեռացման մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ