fbpx
Սպորտ

Բարդ մրցակից ունենք, հեշտ խաղ չի լինելու. Զիդանը ՝ Աթլետիկոյի դեմ առաջիկա խաղի մասին

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի շրջանակում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ առաջիկա խաղի մասին:

«Շատերն ասում են, որ «Ռեալ»-ը հարուստ ակումբ է, իսկ «Ատլետիկո»-ն աշխատասեր: Մենք նույնպես շատ ենք աշխատում: Հասկանում ենք, որ մեր երկրպագուները ցանկանում են հպարտանալ մեզանով և աշխատում ենք այդ ամենի համար:

Վաղը մեզ հերթական խաղն է սպասվում և ցանկանում ենք հաղթել: Բարդ մրցակից ունենք, հեշտ խաղ չի լինելու:

Արդյո՞ք Կուրտուան կվեարդառնա. իմ բոլոր խաղացողներին ես հաշվի եմ առնում, նրանք պատրաստ են»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ