fbpx
Սպորտ

Վստահ եմ, որ մնալում եմ Բարսելոնայում․ Ռակիտիչ

Tportal-ի հետ զրույցի ընթացքում «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից։ Ռակիտիչը  ընդգծել է, որ ակումբի հետ խոսել է 10-15 օր առաջ և չունի ոչինչ ասելու հեռանալու վերաբերյալ։

«Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը և սա այն թիմն է, որտեղ ես ուզում եմ լինել։
Կինս ու երեխաներս իրենց լավ են զգում Բարսելոնայում։ Ես պատճառ չունեմ այլ բանի մասին մտածելու։ Ես լավ եմ մարզվում ու վստահ եմ, որ մնալում եմ «Բարսելոնայում»»,-ասել է Ռակիտիչը։

Նշենք, որ մինչ այս Ռակիտիչը հայտարարել էր, որ կցանկանար մի օր վերադառնալ «Սևիլիա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ