«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը դարձել է ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի՝ Խուվենիլ Ա-ի գլխավոր մարզիչը:
Իսպանացու պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նշենք, որ անցած մրցաշրջանում 37-ամյա մասնագետը գլխավորել է «Մորատալաս» պատանեկան թիմը, որը Մադրիդի ռեգիոնալ լիգայում չեմպիոն է հռչակվել:
Հունիսին Վալդեսը ստացել էր ՈւԵՖԱ Pro կարգի մարզչական արտոնագիր, որը թույլ է տալիս մարզել բարձր դիվիզիոնների ակումբներ: