fbpx
Հասարակություն

Ցավալի է, որ մարդկանց մի մասը ցայսօր այդպես էլ չի հասկացել, որ մերժել է համակարգը, այլ ոչ թե անձի. Գոռ Առաքելյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը իր Facebook-ի էջում գրել է.

««Էս սարն իմն է, էս ծառն իմն է…»

Մաս 1-ին

Վերջին մի քանի օրվա իրադարձությունները և դրանց շուրջ հասարակության մի մասի արձագանքները՝ և՛ մտահոգիչ էին, և՛ բացահայտիչ: Մտահոգիչ էին այն առումով, որ հասարակության մի մասը, այդպես էլ չի գիտակցել, թե ինչու՞ է «փողոց դուրս եկել կամ քայլել», ինչպես իրենք են նկարագրում: Մեծ հաշվով միամտություն էլ է ամեն մեկի մեջ Չէ Գևարա կամ Նելսոն Մանդելա տեսնելը և դա բնական է, բայց էդ կարգի անհեռատեսությունը, անձնական ու այսրոպեական շահը՝ գերակայից չտարբերելն ու սեփական սերունդների հանդեպ այդ կարգի անպատասխանատու մոտեցումը՝ իրոք որ մտահոգիչ է: Եվ հիմնականում սրանով է, որ պետք է մտահոգվի կառավարող ուժը, այլ ոչ միայն իրավական մասով: Իսկ բացահայտիչ էր այնքանով, որ նույնանման հարցի շուրջ քննարկմանը, մարդիկ կան, որ երկակի ստանդարտերով են մոտենում: Մի դեպքում կոնկրետ տեղանքի հետ կապված կարևորում են հանրային գերակա շահը, իսկ մյուս դեպքում չգիտես ինչու այն անտեսվում է ու տեղում արդեն ի հայտ է գալիս մեկ այլ սկզբունք:

Մաս 2-րդ: Արձագանքներ:

Ինչպես արդեն նախորդ գրառման մեջ նշեցի, վերջին օրերին Իջևանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց շուրջ արձագանքների մի մասը, թե՛ մտահոգիչ են, թե՛ բացահայտիչ: Մի կողմից՝ ցուցարարների պահանջները՝ «ինչքան ուզեմ, էդքան կտրեմ» կամ «էս սարն իմն է, էս ծառն իմն է» ոճի մեջ, մյուս կողմից՝ հիմնականում էմոցիոնալ, բայց որոշ դեպքերում կարծում եմ լավ էլ գիտակցված և «դիվիդենտահավաք»
մեկնությունները, թե բա՝ «տուն ա պահում», «որ ծառ չկտրի՝ կարտագաղթի», «մարդիկ սերունդներով անտառի կողքին են ապրել» կամ էլ թե «արգելելով հարց չի լուծվի» և այլն: Նախ միանգամից ասեմ, որ ես էլ եմ կարծում, որ միայն արգելելով հարց չի լուծվում, բայց միևնույն ժամանակ ավելի քան վստահ եմ, որ առանց իրավական նորմերի էլ վերջնական չի լուծվում նման հարցերը: Հաջորդը՝ բնական է, որ տեղաբնակն իր ծննդավայրն ավելի լավ է ճանաչում, բայց դա նրան բնավ իրավունք չի տալիս վարվել այնպես՝ ինչպես ուզում է:

Իսկ եթե էդպես է և դա հիմք է ծառայում, ուրեմն՝ թող ապարանցին էլ ասի «մենք ենք, մեր ջուրն ու ջրամբարը՝ կուզենք կմիացնենք, կուզենք կանջատենք, ուզում ա ծարավ մնաք, ուզում ա դաշտերը չորանան», նույն ձև ասեն սևանցին ու գավառցին, ու դրան գումարեն ձուկ բռնելը, երևանցին էլ ինչ ասեմ՝ թող ելնի ինչքան մալուխ ու խողովակ կա, կտրի, «լոմի» տակ ծախի՝ գնա, բա էդ մարդիկ էլ տուն ունեն, տուն են պահում, ի՞նչ է եղել որ, համ էլ՝ փորձը կա արդեն…տասնամյակի…դե ասում են, թե. «մարդիկ էս արդեն 30 տարի փետ են անում ու սովոր են դրան»… Ակամայից հիշում ես «դասականին»՝ իյա՜, իրո՞ք…իբր մի լավ բան են արել, հիմա էլ քիչ չի պահանջում են շարունակություն, դեռ մի բան էլ ստացվում է դրանով լեգալիզացնում են արդեն արածը…

Էն, որ նախկինները մարդկանց կանգնեցրել են էս խնդրի առաջ, դա ժխտելու բան չի, ոչ էլ ժխտելու է այն, որ ներկաները համակարգային լուծում չեն առաջարկում այս պահին, բայց դա բնավ չի արդարացնում էս գործելաոճն ու մոտեցումը…

Երեկ, թե առաջին օրը մի ցուցարար գոռում ա թե.«Նիկո՜լ, էդքան հետդ քայլեցի ու Սերժին մերժեցի, որ էսօր չթողնե՞ս անտառ մտնեմ»…ի՞նչ խոսք, ցավալի ա և կրկնում եմ՝ մտահոգիչ, որ մարդկանց մի մասը ցայսօր այդպես էլ չի հասկացել, թե ինչի համար է քայլել և որ չի էլ ընկալել, որ մերժել ա համակարգը, այլ ոչ թե անձի…չնայած՝ գուցե այդ մարդկանց ըստ ամենայնի փորձ չի էլ արվել ըստ արժանվույն մատուցել այդ ամենը, բայց անկախ ամենից՝

– էս սարը նաև իմն է, էս ծառը նաև իմն է, էս քաղաքն էլ հետը…»

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ