Բավարիայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ

Ամենադիտվածներ

Goal.com-ի հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ակումբը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ 29-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված «Լիվերպուլը» չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ:

«Լիվերպուլն» Ալկանտարայի դիմաց պատրաստ է վճարել ոչ ավել, քան 20 միլիոն եվրո: «Բավարիան» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար պահանջում է 30-40 միլիոն եվրո։

Գերմանիայի ավարտված առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ։

 

Ամենաթարմ