fbpx
Երևան

Երևանյան ամենատարբերվող և ինքնատիպ ձայներից. Էլվինա Մակարյան

Էլվինա Մակարյանը (1950-2007) միանշանակ մեծ հետք է թողել երևանյան մշակույթի մեջ իր ինքնատիպ ձայնով, ստեղծագործելու ոճով և իր իսկ հեղինակած գործերով։

Նրա կարիերան սկսվել է դեռ մանկուց, երբ 11-ամյա երգչուհուն բեմում նկատեց Արամ Խաչատրյանը։ Հետագայում երգչուհին ստեղծագործել և աշխատել է Ռոբերտ Ամիրխանյանի հետ շատ տարիներ։ Նաև երգել է Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում։

Էլվինան ստեղծագործել է ջազային ոճում։ Նրա գործերում պարզ զգացվում են նրա անհատականությունն ու օրիգինալությունը։ Խորհրդային տարիներին արվեստագետների ստեղծագործական ազատությունը ենթարկվում էր բազմաթիվ սահմանափակումների։ Օրինակ շատ երգիչներ պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ ինքը՝ Էլվինան պայքարում էր երգելու ձևի, ոճի, թեմատիկայի համար։ Երգչուհին երբեք չի թողել, որ իրեն սահմանափակեն և միշտ էլ պայքարել է ազատության համար։

Էլվինա Մակարյանի ձեռագիրը ընդգծում և 70-90–ականների երևանյան մթնոլորտը հիանալիորեն հաղորդում են այս 7 հրաշալի գործերը.

Ձյուն դու իջիր (իմ կյանքի կարոտ)

Երազանք

Ավերակ

Բալենի

Երկրորդ սեր

Իմ կյանքի գարուն

Մայրամուտ

Այս բոլոր գործերը լսելիս կարելի է հեշտությամբ տեղափոխվել այդ ժամանակաշրջանի Երևան։ Զգալ այդ կախարդական երևանյան մթնոլորտըորը իր մեջ կրում էր անսահման բարություն և սեր։ Կարելի է զարմանալիորեն ունենալ մեծ նոստալգիայի զգացողութունեթե անգամ դեռ ծնված չենք եղել այդ ժամանակաշրջանում։ Սա էլ իրական կախարդանքն է՝ հանճարեղ երաժշտության ուժը։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ