fbpx
Սպորտ

Բավարիայի ղեկավարը մեկնաբանել է Կովաչի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը

«Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հրաժարականը:

«Ես և Կովաչը միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ, ուրիշ դիտավորություններ չկան: Մենք այսօր զանգահարեցինք նրան, ամեն ինչ լավ է, թվում է, որ նա ազատվել է մեծ ճնշումներից:

Այժմ մենք պատրաստվում ենք «Օլիմպիակոսի» և «Բորուսիայի» դեմ հանդիպումներին, իսկ երեք շաբաթ անց ՝ «Ֆորտունայի» դեմ խաղից առաջ, մենք արդեն կիմանանք, թե ինչպես դասավորել մեր հաջորդ քայլերը»,- ասել է Հենեսը ՝ Goal-ին տված հարցազրույցում:

Հաջորդ հանդիպումներում թիմի ժամանակավոր ղեկավարը կլինի Կովաչի օգնական Հանս-Դիտեր Ֆլիկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ