«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարծիք է հայտնել մյունխենյան ակումբի մասին, որտեղ ներկայումս խաղում է:
«Օրեցօր ավելի լավ եմ ինձ զգում այստեղ: «Բավարիա»-ն մեծ ընտանիք է, ու այստեղ ընտանեկան ջերմ մթնոլորտ է տիրում:
Նույնիսկ ավելի լավ է, քան «Լիվերպուլ»-ում»,-ասել է բրազիլացին։ Այս մասին հաղորդում է sport.sky.de-ն:
Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը մյունխենյան ակումբ տեղափոխվել է «Բարսելոնա»-ից՝ վարձակալական հիմունքներով: