fbpx
Իրավական

ԲԴԽ նախագահը ներկա չէ ԱԺ նիստին․ Միրզոյանը նույնպես զարմացած է

ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանը թեկնածթյունը։

Հետաքրքրական է, որ նիստին չի մասնակցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Վերջինիս բացակայության վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Միրզոյանն ասաց, որ ինքը նույնպես զարմացած է Վարդազարյանի բացակայության փաստով։ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դրա համար կա շատ հիմնավոր պատճառ, հակառակ դեպքում՝ դա կարելի է վերագրել որպես Խորհրդարանի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերվունք։

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ թեկնածուն կներկայացվի պատշաճ կերպով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ