Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Քարիմ Բենզեման բաց կթողնի գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Բենզեման պատրաստ չի լինի «Լայպցիգի» դեմ խաղին, բայց կարծում եմ՝ նա կկարողանա հաջորդ կիրակի խաղալ «Ժիրոնայի» դեմ։ Շատ չեմ անհանգստանում, քանի որ թեթեւ վնասվածք է։
Համաձայն եմ, որ Բենզեման հիմա չի ցուցադրում առավելագույնը, բայց նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար, երբ լինում է լավ մարզավիճակում եւ մոտիվացված։ Մրցաշրջանի երկրորդ կեսում Բենզեման կարեւոր դեր կունենա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

