Երկարատև տիեզերական ճանապարհորդության եզրափակիչ հանգրվանը
Մոտ վեց միլիարդ մղոն (10 միլիարդ կիլոմետր) տևած ութամյա բարդ ճանապարհորդությունից հետո եվրոպական և ճապոնական BBC առաքելության տիեզերական սարքը հասել է Մերկուրի և պատրաստվում է մտնել մոլորակի ուղեծիր։ BepiColombo առաքելությունը, որը Եվրոպական տիեզերական գործակալության և Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալության համատեղ նախագիծն է, մեկնարկել էր դեռևս 2018 թվականին Ֆրանսիական Գվիանայից։ Արեգակի հսկայական ձգողականության ուժին դիմակայելու համար սարքն ստիպված է եղել ամբողջ ճանապարհին պահպանել արգելակման ռեժիմ և անցնել խճճված հետագծով՝ կատարելով մեկ պտույտ Երկրի շուրջ, երկու պտույտ Վեներայի և վեց պտույտ Մերկուրիի շուրջ՝ արագությունը նվազեցնելու և ուղեծիր դուրս գալու համար։ Թեև նախատեսված էր, որ ճանապարհը կտևի յոթ տարի, շարժիչային համակարգի խնդիրների պատճառով այն երկարաձգվել է ևս մեկ տարով։
Ուղեծիր մտնելու գործընթացը լինելու է չափազանց վտանգավոր և լարված։ Սարքը պետք է իրականացնի 37-րոպեանոց ճշգրիտ մանևր, որպեսզի մոլորակի ձգողականությունը կարողանա որսալ այն։ Ցանկացած շեղման դեպքում սարքը կարող է պարզապես սահել Մերկուրիի կողքով։ Մոլորակին մոտենալուն պես սարքը կհայտնվի խիստ թշնամական միջավայրում, որտեղ Արեգակին մոտ լինելու հետևանքով ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 430 աստիճան Ց,և իջնել մինչև միուս 180 աստիճան՝ մշտապես ենթարկվելով ինտենսիվ արևային ճառագայթման ազդեցությանը։
Մերկուրիի առեղծվածների բացահայտումը
Մինչ օրս Մերկուրին մնացել է թույլ ուսումնասիրված մոլորակ. նրան նախկինում այցելել էին միայն ՆԱՍԱ-ի երկու առաքելություններ՝ Mariner 10-ը 1970-ականներին և Messenger-ը, որն ուղեծրում անցկացրել է չորս տարի՝ սկսած 2011 թվականից։ BepiColombo-ն ներառում է երկու առանձին ուղեծրային սարքեր, որոնք Մերկուրի հասնելուց մի քանի շաբաթ անց կբաժանվեն միմյանցից։ Եվրոպական սարքը կուսումնասիրի մակերեսը մոտիկից, իսկ ճապոնականը՝ հեռավորությունից։ Գիտնականները հույս ունեն պատասխան գտնել բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ ինչու կա սառույց բևեռային խառնարաններում, և ինչ բնույթ ունեն մակերեսին սփռված հազարավոր յուրահատուկ փոսերը, որոնց տարիքը գնահատվում է մոտ 100,000 տարի։
Հետազոտողների ուշադրության կենտրոնում է նաև Մերկուրիի անսովոր մեծ մետաղական միջուկը։ Լեսթերի համալսարանի գլխավոր հետազոտող պրոֆեսոր Էմմա Բանսը նշել է, որ մոլորակը կարող էր անցյալում ավելի մեծ լինել, սակայն մեծ բախման հետևանքով զրկվել է իր արտաքին թաղանթից կամ ձևավորվել այդպիսին արևային համակարգի վաղ փուլերում։ Առաքելության մասնակիցները հույս ունեն, որ սարքերի հավաքած տվյալները կպարզաբանեն այս հարցերը:
Բարդ բաժանումը և հետագա քայլերը
Նախքան լայնածավալ գիտական աշխատանքների սկսվելը, թիմը պետք է հաղթահարի տեխնիկական ևս մեկ բարդ խոչընդոտ՝ երկու ուղեծրային սարքերի անվտանգ բաժանումը։ Airbus-ի համակարգային ինժեներ Ջեսիկա Մարշալը նշել է, որ այդ պահը լինելու է առանձնահատուկ լարված, քանի որ սարքերը երկար տարիներ ամուր ամրացված են եղել միմյանց՝ դիմանալով տիեզերական խիստ պայմաններին։ Հատուկ նախագծված զսպանակային մեխանիզմը պետք է փափուկ կերպով արձակի և միաժամանակ պտույտ հաղորդի երկրորդ սարքին։
Ուղեծրային փուլ անցնելուն պես գիտնականներն ակնկալում են ոչ միայն ստանալ վաղեմի հարցերի պատասխանները, այլև հայտնաբերել նոր տվյալներ այս խորհրդավոր մոլորակի մասին:

