fbpx
Արցախ

Կառավարությունը պետք է պահանջի, որ Բերձորի միջանցքով անցնող ճանապարհից 2.5 կմ հեռացվեն ադրբեջանական զորքերը

ՀՀ կառավարության պարտավորությունն է գրավոր կազմված նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտող կողմի՝ Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումների համար դիմի հայտարարության կողմերին և պահանջի, որպեսզի պահպանեն նշված կետերը: Նույնիսկ եթե դրանք ոչինչ չեն տալու:

Ինչ նկատի ունեմ. Կառավարությունը հանդես գա հայտարարությամբ և պահանջի, որ Բերձորի միջանցքով անցնող ճանապարհից 2.5 կմ հեռացվեն ադրբեջանական զորքերը: Այն, որ մոտեցել են ճանապարհին 2020 հայտարարությունից հետո, հողազավթել են թե՛ Արցախի տարածքներ հայտարարությունից հետո, թե՛ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ, հայտնի փաստ է: Այսօր Լիսագորի հատվածում ևս դիրքեր են առաջ տվել:

Հակառակ դեպքում, եթե կառավարությունը հարկ չի համարում պահանջ ներկայացնել նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա մյուս երկու կողմերին, ապա պետք է, առանց հիշատակելու «բռնաբարված» հայտարարությունը, դիմի միջազգային ատյաններին՝ նախ ՄԱԿ-ին, միջազգային իրավունքի հիման վրա պահանջելով, որպեսզի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայեն՝ կանխարգելելու ադրբեջանական հերթական ագրեսիան, և պաշտպանելու Արցախի ու Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքները, ինչպես նաև դիմի ԵՄ-ին ու ԵԱՀԿ-ին նույնատիպ բովանդակությամբ, կրկնեմ՝ առանց նոյեմբերի 9-ի հայտարարության հիշատակման, ինչը առավել կուժեղացնի մեր կողմի համար արևմուտքի կիրառվող ջանքերը:

Եվ կա երրորդ տարբերակը, որն այստեղ գրելու չէ, բայց վստահ եմ, որ ոմանք առանց դրա էլ կհասկանան:

Հիմա մեր կառավարությունը շատ գործ անելու հետ մեկտեղ «բուքսավատ» է անում, քանի որ ոչ մեկն է անում, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը, այլ սպասում է, թե ինչպես է ավարտվելու Ուկրաինայի ու Ռուսաստանի պատերազմը: Դա որոշակի արգումենտացված է, բայց ամեն դեպքում մենք դաժանագույն ռիսկերի առաջ են կանգնած:

Այս մոտցումները որպես ՀՀ քաղաքացի ոչ միայն այստեղ, այլև փողոցում ևս հնչեցնելու ցանկություն ունեմ: Վերոգրյալ խնդիրները ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ են, իսկ որ դրանք խորապես պարունակում են ցեղասպանության ու հայրենազրկման ռիսկեր, կարծում եմ, ոչ ոք կասկածի տակ այլևս չի կարող առնել:

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ