fbpx
Քաղաքականություն

ԲՀԿ֊ն վարչապետի թեկնածու է առաջադրելու Գագիկ Ծառուկյանին

Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ասաց` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։

Նա զերծ մնաց գնահատական տալուց, թե ինչ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն մեծագույն հույս ունի, որ ազգը և ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։

«Հնարավո՞ր է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ» հարցին ի պատասխան Աբովյանը նշեց, որ կարող է ասել, որ իրենց կուսակցությունը գնում է հաղթելու և ձևավորելու կառավարություն։

«Իսկ ինչ վերաբերվում է ասեկոսեներին և բոլոր խոսակցություններին, ապա խորհուրդ եմ տալիս բոլորին ձերծ մնալ այդ խոսակցություններից և ուղղակի տրամաբանություն միացնել և մտածել»,- եզրափակեց Աբովյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ