fbpx
Սպորտ

Լավ խաղ էր, բայց բարդ էր. Կլոպ

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխացոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդես է եկել հայտարարությամբ։

Նա ասել է, որ իր ղեկավարած թիմը դեռ շարունակում է պայքարը լավագույն քառյակում լինելու համար։

«Լավ խաղ ստացվեց, բայց բարդ էր։ Համառ աշխատանքի շնորհիվ խփեցինք առաջին գոլը։ Մրցակիցը պահեր ուներ հակագրոհներից հետո, բայց Ալիսոնը հրաշալի խաղաց։ Երկրորդ խաղակեսում «Սաութհեմփթոնը» ճնշում էր գործադրում։ Մեզ հաջողվեց պահել հաղթանակը, ինչը այս մրցաշրջանում այդքան էլ հաճախ չէր լինում։

Մենք շարունակում ենք մասնակցել քառյակում լինելու համար։ Դա բարդ է, բայց անհնար չէ։ «Լիվերպուլը» կձգտի առավելագույնին մնացած հանդիպումներում»,-ասել է Կլոպը։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ