fbpx
Քաղաքականություն

ԲՀԿ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը կարծում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափում կարգավորման երեք սկբունքների և վեց տարրերի հարցը չի քննարկվել, քանի որ այդ մասին տեղեկություն չի հրապարակվել: Նրա խոսքով՝ միգուցե տրամաբանական էր, որ առաջին բանակցության ընթացքում այդ փաթեթով ու ծավալով չի քննարկվել։

«Մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայարարության մեջ ընդհանրապես անդրադարձ չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածություններին: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, Արցախի հետ կապված որևէ հարցի լուծում մեզ համար անթույլատրելի է»,- ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝ թե´ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, թե´ համանախագահների տարածած հաղորդագրությունից, պարզ է դառնում, որ գլխավոր շեշտադրումը դրվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների վրա:

«Ակնկալիքն այնպիսին էր, որ պետք է առաջին բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետությունը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ որևէ դիտարկում չկա այդ մասին: Այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը դրանից հետո անմիջապես հայտարարում է, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու, դա երկու փաստի մասին է խոսում` կա´մ քննարկվել է այդ հարցը, բայց արժանացել է Ադրբեջանի բացասական արձագանքին, կա´մ պարզապես Ադրբեջանի նախագահը իրադարձություններից առաջ անցնելով և զուտ կանխարգելելու նպատակով նման հայտարարությամբ է հանդես գալիս»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ