fbpx
Աշխարհ

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Երեկ՝ մարտի 13-ին, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան Պալատի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու շարունակել աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդունել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք օգնում են ռազմական գործողությունների դադարեցմանը։

Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ