Արցախ

ԱՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում 200 տեղահանված բնակչի է այցելել

Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում կատարված աշխատանքը։

«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարն այցելել են Ստեփանակերտում բնակվող՝տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել՝ նրանց գանգատներն ու բարձրաձայնած խնդիրները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին»,-մանրամասնել են գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ