fbpx
Էկո

Բնապահպանական աղետ Արցախում. Վլադիմիր Դոլուխանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում Վլադիմիր Դոլուխանյանը տեղեկացրել է բնահպանական աղետի մասին, կցելով տեսանյութ, որտեղ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են:

https://www.facebook.com/vladimir.dolukhanyan/videos/2685361054879239/UzpfSTEwMDAwMjE2MTExOTM1NzozMDYwNjExMjk0OTk0MTQ6MTA6MDoxNTcyNTkxNTk5Oi01NjQ3MjMxNDUwNDA0NDI4NTkz/

«Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել»,- գրել է Վլադիմիր Դոլուխանյանը:

Այս դեպքին իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել է ԱՀ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանը՝ հայտնելով, որ առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար:

«Հարգելի Վլադիմիր Դոլուխանյան, սիրելի ընկերներ, նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ եմ պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։

Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է Հարութ Մնացականյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ