fbpx
Քաղաքականություն

Բոլորը բողոքում են ՀԱՊԿ-ից

«Շատ կուզենայի, որ քաղաքական գործընթացը լիներ  գաղափարական, մարդիկ խոսեին արժեքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի  ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։ Տեղեկացնում է panorama.am-ը.

Նա նշեց, որ իրենք իրենց հիմնական արժեքը համարում են արևմտյան, եվրոպական արժեքներ կրելը։

«Չկա  որևէ ուրիշ ուժ, որ այդ արժեքներից խոսում է։ Եթե կա, թող ձայն հանի։ Չկա այդպիսի ուժ։
Բոլորը՝ ՀՀԿ-ից մինչև «Քաղաքացիական պայմանագիր», Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում։ Բոլորը միաբերում բողոքում են ՀԱՊԿ-ից, որ Բելառուսն ու Ռուսաստանը զենք են վաճառում, բայց ասում են՝ մեր տեղը սա է, մեր անվտանգությունն  իրենք պետք է ապահովեն։ Էդ ո՞նց էլի, չեմ հասկանում։ Ու մենք, որ ասում ենք ՆԱՏՕ, ասում են՝  վայ, էս ինչ  վտանգավոր բան եք ասում, էդ ով է մեզ այնտեղ սպասում, էդ ով է մեզ այնտեղ ընդունելու։ Հո չենք  հենց ասում այսօր դուրս ենք գալիս։ Ասում ենք, որ զորավարժություններին բացի բժիշկներից, սակրավորներից, մասնակցենք զինվորականների մակարկադով, որ սովորեն, թե իսրայելական անօդաչու սարքերը, որ թռնում են Ղարաբաղում, ինչպես պայքարեն դրա դեմ, ուրիշ ոչ մի տեղ դա չեք սովորելի։ ՀԱՊԿ-ում կիրառվող ռազմավարական ու ռազմական մեթոդները հնացած են, նոր տեխնոլոգիաների դար է։ Նույն ԵԱՏՄ-ում  տնտեսությունն էլ է հնացած, իրենց վրա պատժամիջոցներ են կիրառում, մեր վրա է ազդելու, այդտեղի շուկան ավելի փոքր է, քան եվրոպականը,  որ այդտեղ է անորակ ապրանքը, դրա համար էլ մեր մոտ արտադրողները մտածում են՝ ինչ անորակ ու էժան ապրանք արտադրեն, որ կարողանան այդ շուկայում վաճառել»,- ասաց Արամ Սարգսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ