Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիվանդանոցից դուրս գրվոլուց հետո վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter- ի իր էջում տեսաուղերձն է հրապարակել։
«Դժվար է բառեր գտնել առողջապահության ազգային ծառայությանն իմ կյանքը փրկելու համար երախտիքն արտահայտելիս», – ասել է Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մնում են տանը և չեն խախտում ինքնամեկուսացման ռեժիմը:
Նա ավելացրել է, որ ինքն իր աչքերով տեսել է, թե որքան ծանր է այժմ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար։
It is hard to find the words to express my debt to the NHS for saving my life.
The efforts of millions of people across this country to stay home are worth it. Together we will overcome this challenge, as we have overcome so many challenges in the past. #StayHomeSaveLives pic.twitter.com/HK7Ch8BMB5
— Boris Johnson (@BorisJohnson) April 12, 2020
Աղբյուրը՝ Sky News․