fbpx
Աշխարհ

Բրազիլիայի նախագահը կկանգնի դատարանի առաջ

 Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում Է 2019 թվականի հունվարի 1-ին, երրորդ անգամ մեղադրել են կաշառակերության եւ փողերի լվացման մեջ: Այդ մասին, հայտնել Է Reuters-ը:
Մեղադրանքները նրան առաջադրել Է երկրի գլխավոր դատախազ Ռեկել Դոջը: Նոր յուրացումներին նրա մասնակցությունը բացահայտվել Է Բրազիլիայում նավահանգիստների կառավարման նորմերի դյուրացման մասին հրամանագիրն ընդունելիս կոռուպցիայի գործով հետաքննության ժամանակ: Տեմերը, ինչպես ենթադրվում Է, փող Է ստացել 2017 թվականին հրամանագիրն ստորագրելու համար, որը թույլ Է տվել նավահանգստային երկու պարտավորագրերը երկարացնել 70 տարով:
Պետության ղեկավարն ինքը ժխտում Է իր մեղքը եւ պատրաստ Է ապացուցել կոռուպցիոն սկանդալին իր մասնակից չլինելը: 
Ինչպես նշում Է Reuters-ը, Տեմերը, լինելով նախագահի պաշտոնում, կկարողանա դատարանի առջեւ կանգնել, եթե միայն երկրի Ազգային կոնգրեսի ստորին պալատը քվեարկի դրա օգտին: Սակայն, ինչպես ճշտում Է գործակալությունը, դա տեղի չի ունենա մինչեւ պաշտոնից նրա հեռանալը: Միեւնույն ժամանակ մեղադրանքներն ուժի մեջ կմնան այն բանից հետո, երբ Տեմերը վայր կդնի լիազորությունները, եւ նա, ամենայն հավանականությամբ, դատարանի առջեւ կկանգնի պաշտոնաթողությունից անմիջապես հետո: 
2017 թվականի հոկտեմբերին Կոնգրեսի ստորին պալատն արդեն մերժել Է պետության ղեկավարի դեմ ներկայացված կոռուպցիոն մեղադրանքները: Քվեարկությունը նշանակել Է, որ նրան դատական հետապնդում չի սպառնում, քանի դեռ նա նախագահ Է մնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ