Մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում Վենեսուելայի դեսպանություն, խաղաղ ճանապարհով հեռացել են դրա տարածքից: Այս մասին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան գրել է Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ բրազիլացի պատգամավոր Գլաուբեր Բրագան սոցցանցերում տարածված տեսանյութում հայտնել էր, որ Խուան Գուայդոյի կողմնակիցները հեռացել են Բրազիլիայում երկրի դեսպանությունից 12 ժամ դրա տարածքում գտնվելուց հետո:
«Մենք հայտարարում ենք, որ մի խումբ մարդիկ, որոնք բռնի կերպով թափանցել են Բրազիլիայում մեր դեսպանություն, մեր երկրի տարածքը և օբյեկտները խաղաղ ճանապարհով լքել են իշխանությունների ղեկավարությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բրազիլական հասարակական շարժումներին նրանց վճռական աջակցության համար»,-գրել է Արեասան: