fbpx
Զինված Ուժեր

Բուլղարիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր

Հոկտեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալեքսանդր Ուրումովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել հասարակայնության հետ կապերի ոլորտում պաշտպանական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքերին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գ. Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում բուլղարական պատվիրակության հետ քննարկվել են փոխգործակցության հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ փորձի փոխանակման, փոխայցելությունների կազմակերպման, համագործակցության հետագա զարգացման հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ