Ժամանց
21:50 19/05/2020

Օծանելիք բոլորի համար. BYREDO-ի պատմությունը

BYREDO օծանելիքների հիմնադիրն է Բեն Գորհամը։ Բենը, լինելով մասնագիտությամբ նկարիչ, 31 տարեկանում որոշեց ստեղծել օծանելիքներ։ BYREDO-ի յուրաքանչյուր բույր ունի իր պատմությունը և առանձնահատկությունները։ Ամենակարևոր հատկությունը, որը միավորում է այդ բոլոր բույրերը իհարկե unisex և անժամանակ լինելն է։

Ապրանքանիշը ներկայացնում է տարբեր փաթեթավորումներով օծանելիքներ, ինչպես նաև մոմեր, խնամքի միջոցներ և կաշվե իրեր։

Բենը սկսեց հետաքրքրվել արտասովոր և տարբերվող բույրերով՝ Հնդկաստան ճանապարհորդելուց հետո։ Հնդկական համեմունքների և խոտերի բույրը նրան ոգեշնչեց անել առաջին փորձերը օծանելիքներ ստեղծելու մեջ։ Այդ իսկ պատճառով էլ Գորհամը մինչ օրս էլ աշխատում է օծանելիքները պատրաստել բնական, չմշակված նյութերից։

Բույր ստեղծելու ընթացքը շատ հետաքրքիր է և բազմաշերտ։ Պատրաստելու ընթացքում նա հիմնվում է սեփական հիշողությունների և էմոցիաների վրա։

Գորհամի համար կարևոր է բովանդակությունը, այլ ոչ թե արտաքին տեսքը։ Դրա համար էլ օծանելիքի շիշը շատ հասարակ է, բայց ինքնին բույրը շատ յուրահատուկ և բարդ։ Անձնապես իմ ամենասիրելի բույրը դա Mojave Ghost-ն է:

Այն Մոհավի անապատի ծաղիկով է ոգեշնչված։ Չնայած, որ ծաղիկը աճում է այդ կոշտ, չափազանց տաք միջավայրում այն նուրբ է, ուժեղ և ամեն տարի ավելի է բարելավվում։

Այն գայթակղիչ է, խաբուսիկ և կախարդալի։ Բույրը լիովին արտացոլում է Մոհավի անապատի ծաղկին։ Այն անընդհատ ցանկանում ես զգալ և զգալուց հետո բույրը անմիջապես անհետանում է հիշողությունից։ Դա էլ այն դարձնում է չկրկնվող և հիասքանչ։

BYREDO ապրանքանիշի օծանելիքները ճանապարհորդության, հիշողությունների, նոստալգիայի և ազատության զգացումի մասին են։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ