fbpx
Խորհրդարան

ԿԳՄՍՆ-ի բյուջեն կրճատվելու է 17 մլրդ դրամով․ ինչի՞ հաշվին․ Սոֆյա Հովսեփյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ներկայումս հանդես է գալիս, որպես անկախ պատգամավոր, Facebook-ի իր էջում գրել է․

«ԿԳՄՍՆ-ի բյուջեն այս տարի կրճատվելու է 17 միլիարդ դրամով: Հետաքրքիր է՝ ինչի՞ հաշվին: Գիտության, հանրակրթության, մշակույթի, սպորտի, թե՞․․․

Բյուջեն հաստատվել է դեկտեմբեր ամսին, երբ երկիրը ճգնաժամի մեջ էր արդեն և հնարավոր էր տեսնել, թե ինչ ռիսկեր կարող էր առաջանալ․․․

Հաստատումից հետո է որոշվում կրճատել և ամենազգայուն ոլորտները, որոնք առանց այն էլ գրեթե ներդրում չեն ունենում, տուժելու են․․․

Ավելի մեծ է ՊՆ-ի կրճատումների չափը, սպայական կազմի աշխատավարձի հաշվին է, թե՞ զննման ու մնացած այլ հարցերի․․․

Կարիք կա արդյունավետ ծախսելու, ոչ թե կրճատելու, օրինակ մեկ ԴՆԹ սարքը, որը գնվեց վերջերս 250 միլիոն դրամով, գնել շուկայական արժեքով՝ 105 մլն դրամով կամ հասկանալ՝ կարիքը կա, թե՝ ոչ, քանի որ հավելյալ մեկ ԴՆԹ սեկբենատոր պարապուրդի է մատնված նախկին ՍՊԻԴ կենտրոնում, թե չէ մի տեսակ անհասկանալի է դառնում, թե ինչպե՞ս․․․»։

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/4024244144273237?__cft__%5B0%5D=AZWSxu_bcI-mNLRqv5DUERdH6u4w2oYaCNQ8oo8AM67_oi2jz9sVFqnXH2Ky7Ytk_NWN5bUJGAvq2TNqWuZelyCaCJ0rKITGeYxrkNzYwdo1vWrZ_FmwrTMBqq7wP1glLPc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ