Ծաղիկներից ոգեշնչվող զարդերի 3 բրենդ

Ամենադիտվածներ

ain

Դարեր շարունակ բազմաթիվ զարդեր են ստեղծվել ծաղիկներից ոգեշնչված։

Այդպիսի զարդերը ստեղծում են ռոմանտիկ և դրական տրամադրություն։ Շատ դրիզայներներ են ստեղծում ծաղիկներով ոգեշնչված զարդեր։ Կարելի է առանձնացնել այս եռյակը. Les Néréides, Ben Baller և Trytobehappy:

Les Néréides

Այս բրենդի առաջին խանութը բացվել է 1980-ին։ Հիմնադիրներն են Պասկալն ու Էնզոն։ Նրանք երկուսն էլ լուսանկարիչներ են։ Այժմ նրանց 4 երեխաները նույնպես իրենց հետ են աշխատում։

Les Néréides-ի զարդերը իրենց մեջ կրում են դասական ֆրանսիական ազդեցություն և համահունչ գունային խաղ։

Զարդերի մեծ մասը ծաղիկներ են, կենդանիներ և տիկնիկներ։ Զարդերը ունեն հեքիաթային, այս աշխարհից դուրս տեսք։

Ben Baller (Flowerboy)

Բեն Բոլերը ստեղծել է Flowerboy զարդերի շարքը երաժիշտ, ռեփեր Tyler The Creator-ի համար։ Զարդերը ոգեշնչված են Թայլերի Flowerboy երաժշտական ալբոմով։ Զարդերի հիմնական մասը ծաղիկների են նման, հատկապես՝ արևածաղիկների։ Նաև մեղուների և զատիկների։

Զարդերը վառ գույներ ունեն և պատրասված են արծաթից, ոսկուց և ադամանդներից։

Trytobehappy (Փորձիր լինել երջանիկ)

Բրենդի ստեղծողն է նկարիչ Jyrrel Roberts-ը։ Բրենդի դեմքերից է մոդել Այրիս Լոուն՝ բրիտանացի դերասան Ջուդ Լոուի դուստրը և դիզայների ընկերուհին։

Բրենդը ստեղծվել է անցյալ տարի, 2019-ին, և բրենդի մասին գրեթե ոչինչ հայտնի չի։

Զարդերը միայն ծաղիկներ են, որոշները նաև կրում են խաղաղության (Peace) սիմվոլը։ Զարդերը հաղորդում են մանկական, բարի, խաղաղ և անհոգ տրամադրություն։

Աննա Մարտիրոսյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();