fbpx
Սպորտ
11:15 18/10/2019

Կասիլյասը՝ Պորտուգալիայի առաջնության լավագույն դարպասապահ. Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր շնորհակալությունն է հայտնել այն բանի համար, որ ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ:

«Ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել եմ Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ:

Ես անսահման երախտապարտ եմ նրանց բոլորին՝ հաշվի առնելով իմ վիճակը (մայիսին Կասիլյասը սրտի կաթված էր ստացել):

Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը: Հուսով եմ՝ այն վերջինը չէ», – «Թվիթերի» իր էջում գրել է 38-ամյա իսպանացին:

Հիշեցնենք, որ սրտի վիրահատությունից հետո Կասիլյասն օրերս վերսկսել է մարզումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ