Արցախ
Ազատ TV-ն ներկայացնում է Արցախի քաղաքական, տնտեսական և հասարակական նորությունները՝ մասնավորապես խաղաղության և անվտանգության խնդիրների շուրջ։
Բոլթոնն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները: «Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ…
Բանակցություններին Արցախի միանալը քննարկել ենք Մամեդյարովի հետ․ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին հենց Արցախի մասնակցության հարցը։ Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս բոլոր հարցերը, բնական է՝ հնարավորությունների սահմաններում, քննարկման առարկա է։ Մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը։ Նայեք, 20 տարի ձևավորված է եղել…
«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ», – Զոհրաբ Մնացականյան
«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: (Եթե նոր փաստաթուղթ լիներ-խմբ.) դուք կիմանայիք», – Եռաբլուրում լրագրողների հարցին պատասխանելիս ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ բացատրելով, որ Արցախյան հակամարտության բանակցային սեղանին նոր փաստաթուղթ դրված չէ, թեև բանակցային ամբողջ բովանդակությունը չեն կարող բացահայտել։ Մնացականյանը նշեց, որ չկա որևէ դրվագ, որով առաջ շարժվեն ու հասարակությանը տեղյակ չպահեն։
Բակո Սահակյանը շոնրհավորել է Նիկոլ Փաշինյանին բանակի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա…
Արցախի նախագահը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին: Ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Մանսուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Մեծ է ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական…
Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, կարող եմ Հայաստանի անունից. Նիկոլ Փաշինյան
Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող…
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք…
Ֆրանսիայի բուտիկներից մեկում 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել
Ֆրանսիայի բուտիկներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ այստեղից 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ հսկայական յուղաներկ կտավը փակցված է եղել կառույցի պատին: Այն պատկանել է ֆլամանդացի Առնո դե Վուեսի վրձնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղանկարիչն այդ ժամանակ եղել է Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչը: Նա պատկերել է նաև ֆրանսիացի մարկիզին…
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին…
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը:…
Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում…
Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայերի ջարդերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամ՝ կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ ջարդերին: Նշվում է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած՝ էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել…
2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել
2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085- ը՝ աղջիկներ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել : Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջա նում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 , Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյան…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ…
Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ
Արցախի Հանրապետության ԱՆ-ից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում: Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ…















