fbpx
Արցախ

Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, կարող եմ Հայաստանի անունից. Նիկոլ Փաշինյան

Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։

«Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրե՛նց նախագահին, ունեն իրե՛նց կառավարությունը, իրե՛նց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից, և ամեն ինչ այդպես էլ կատարվում է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ինքը չի կարող բացահայտել Ալիևի հետ իր զրույցների ամբողջ բովանդակությունը, քանի որ դա էթիկապես ճիշտ չէ, բայց ընդհանուր գծերով խոսակցությունների թեմաները հրապարակվում են, և այդ խոսակցությունների բովանդակությունը համապատասխանում է իր՝ վարչապետի հրապարակային հայտարարություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ