Զինված Ուժեր

Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։

  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման

    ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

  • Ավետիկ Մուրադյանն ազատվել է պաշտոնից

    Ավետիկ Մուրադյանն ազատվել է պաշտոնից

    Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել է Ավետիկ Մուրադյանը։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ավետիկ Մուրադյանին…

  • Զինծառայողի մահացության հետ կապված ՊՆ և ՔԿ պարզաբանումները

    Զինծառայողի մահացության հետ կապված ՊՆ և ՔԿ պարզաբանումները

    ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է՝ «Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ…

  • Զինծառայողների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել

    Զինծառայողների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել

    Զինծառայողների շրջանում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, փողոցային բարքերի վերացման, նմանատիպ երևույթների պատճառներն ու դրանց նպաստող պայմանների վերլուծության և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մարտի 11-ին, 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են բացատրական աշխատանքներ: ՊՆ-ից հայտնում են, որ հավաքին մասնակցել են Վայոց Ձորի զինվորական դատախազության, ռազմական ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցներ:

  • Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան

    Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան

    Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա հրաժարվեց պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։…

  • Արցախում զինվոր է զոհվել

    Արցախում զինվոր է զոհվել

    Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, զոհվել է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված…

  • ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կարող են նոր ծրագրեր նախաձեռնել պաշտպանական ոլորտում

    ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կարող են նոր ծրագրեր նախաձեռնել պաշտպանական ոլորտում

    Վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մարտի 11-ին ընդունելով ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կշարունակեն իրականացվել, կնախաձեռնվեն նոր նախագծեր, հաղորդում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման…

  • Հայաստանը և ՆԱՏՕ-ն համակարծիք են երկկողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ. Ապաթուրայ

    Հայաստանը և ՆԱՏՕ-ն համակարծիք են երկկողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ. Ապաթուրայ

    Հայաստանի ներդրումը բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի առաքելությունների մասնակցության հարցում, այդ թվում և խաղաղապահ առաքելություններում, ինչես նաև ՆԱՏՕ-ի համակարգից դուրս` ՄԱԿ-ի առաքելություններում: Այս մասին Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ ու եկել եզրակացության, որ և´…

  • Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

    Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

    Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է…

  • Ադրբեջանական զինուժը  լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

    Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

    Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի…

  • ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը ժամանել է Հայաստան

    ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը ժամանել է Հայաստան

    Մարտի 10-13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական…

  • Հայ խաղաղապահները չեն հեռանալու Աֆղանստանից

    Հայ խաղաղապահները չեն հեռանալու Աֆղանստանից

    Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը ավելացնելու անհրաժեշտություն չկա։Այդ մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Ներկայում Հայաստանը Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով: Պատասխանելով այն հարցին, թե հայ խաղաղապահները որքա՞ն կմնան Աֆղանստանում, Լեւոն Այվազյանն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել…

  • Աշխարհի խոշորագույն զենք արտահանողները

    Աշխարհի խոշորագույն զենք արտահանողները

    Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ամենամյա զեկույց, որում հայտնում է, թե որ երկրներն են հանդիսանում զենքի խոշորագույն արտահանողներ։ Համաձայն զեկույցի՝ գլխավոր համաշխարհային արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Այդ պետություններին բաժին է ընկնում սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալի 75 տոկոսը, ընդ որում, առաջին երկու երկրներն իրականացնում են արտահանման ընդհանուր ծավալի…

  • Անցնող շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց

    Անցնող շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց

    Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության…

  • Արծրուն Հովհաննիսյան. «ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել»:

    Արծրուն Հովհաննիսյան. «ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել»:

    ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են` 1.​ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.​ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.​ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.​ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային…