Մարզեր
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։
Թունավորում Թազագյուղում
Մարտի 28-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Թազագյուղ գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 01.40-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Եղեգնաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել
Մարտի 28-ին, ժամը 10:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Նորից-Նոր» խանութի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:24-ին, մարվել՝ 10:32-ին: Մասամբ…
Թումանյանական փառատոն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին էր նվիրվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա փառատոնը, որին առաջին օրը մասնակցել են Դիլիջանի թիվ 6, թիվ 4 և կենտրոնական դպրոցների, իսկ երկրորդ օրը՝ Հաղարծնի, Գոշի, Դիլիջանի թիվ 5 և ավագ դպրոցների թատերախմբերը: Փառատոնի մասնակիցներին ողջունել և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձն է փոխանցել մարզպետարանի կրթության, մշակույթի…
Ավշար գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է ներկայացրել
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ…
Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները
Մարտի 25-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Կապանի և Քաջարանի տարածաշրջանների աշակերտներին Սյունիքի մարզպետի դիպլոմներ հանձնվեցին: Մինչ այդ արարողությունը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ամփոփեց մարզային փուլի արդյունքները: Օլիմպիադաներն անց են կացվել հանրակրթական 16 առարկայից. մեր մարզում օլիմպիադաների տարածքային…
Որոշել ենք մնացած բացը լրացնել ապրիլ ամսին կազմակերպվելիք նոր շաբաթօրյակի հաշվին. Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզում մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակի ընթացքում թեև համայնքներում, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհաեզրերին, պետական կամ մասնավոր հիմնարկների տարածքներում, անտառամերձ գոտիներում հիմնովին փակվել են նախատեսված 17 աղբատեղիները, սակայն վերջնական արդյունքները բավարար չեն գնահատվել Գեղարքունիքի մարզպետարանում: Մարզպետ Գնել Սանոսյանն արտադրական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է եղած թերացումները վերացնելու համար ապրիլ ամսին կազմակերպել հերթական շաբաթօրյակը: «Կային…
Առատաշեն համայնքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքը շուտով շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Առատաշեն համայնքում այժմ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտին համայնքը կապահովվի շուրջօրյա խմելու ջրով: Շինաշխատանքներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, PURE Water (Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում) և ԳԱՏՕ ծրագրերի միջոցով՝ համայնքի հետ համագործակցությամբ։ Ծրագրի իրականացման այս փուլում բնակիչներն ու…
Մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ և ուսուցիչներ: Հյուրերը շրջել են ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և պատգամավոր Արման Բոշյանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Լենա Նազարյանը կարևորել է…
Ավշարի դպրոցի ուսուցչուհի․ «Մեր ուրախությունն ընդամենը մի քանի ժամ տևեց»
Մարտի 1-ին Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել: 7:1-ի հարաբերակցությամբ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Հերմինե Անդրիասյանը: Դպրոցի` հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի խոսքով՝ արդեն մարտի 11-ին նորընտիր տնօրենը ներկայացել է դպրոց, ծանոթացել ուսուցչական անձնակազմի հետ ու հենց նույն օրն սկսել է այդ նույն աշխատակազմում…
Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի պաշտոնական կայքը։ Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը…
Քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով…
Արագած համայնքի բնակիչները պահանջում են չվերսկսել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ-երի աշխատանքը
Արագած համայնքի բնակիչները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք պահանջում են չվերսկսել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ-երի աշխատանքը: Բնակիչներից մեկը նշում է, որ նախկինում ջուրը մինչև գյուղ հասնելը 17-20 կիլոմետր ճանապարհ էր անցնում և մոտ երեք ժամվա ընթացքում հասցնում էր ինքնամաքրվել, սակայն ՀԷԿ-երի գործելուց հետո ջուրը հասնում է մոտ երեք րոպեում՝ իր հետ բերելով մի…
«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը անդրադարձել է Սյունիքին
«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը անդրադարձել է նաև Սյունիքի մարզին: Հաղորդման ընթացքում ներկայացնում են 5 պատճառ, թե ինչու պետք է այցելել Սյունիք: Պատճառներից մեկը «Սյունիքի դարպասները» տեսնելն է: Տեսարժան վայրը գտնվում է ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա: Մյուս պատճառը Խուստուփ լեռն է, որը դարձել է մարզի խորհրդանիշը: Երրորդ պատճառը 991 թվականին…
ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի՝ Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության…















