Մարզեր
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։
Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը…
Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը (տեսանյութ)
Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը, պահանջը մեկն է՝ ճանապարհի բարեկարգում: Այս մասին հայտնում է shantnews.am-ը։ Գյուղի բնակիչներից մեկը, որ չի ցանկացել ներկայանալ, զրույցում նշել է. «Մեզ ասում են՝ փողերը տվեք, բարեկարգենք, հիմա մենք որտեղի՞ց փող տանք: Ասում են՝ 50 տոկոսը դուք արեք, 50-ը՝ մենք»: Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակ է, գյուղի 90…
Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սկսվել
Շիրակի մարզպետարանը խնայողությունների է գնում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, որը գործում էր առանձին շենքում, տեղափոխվել է մարզպետարանի շենք: 20 տարի վարչությունը գործում էր առանձին շենքում: Հիմա շենքը փոխարինել են 5 սենյակներով: Առաջին բանը, որ արել են, դպրոցներին շրջաբերական ուղարկելն է, իսկ բովանդակությունը ոչ թե կրթական պրոցեսի կազմակերպմանն է վերաբերում, այլ վարչության հասցեի փոփոխությանը: Տեղափոխության…
Ժամանակավոր կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը
Ժամանակավոր կդադարեցվի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի սույն թվականի մարտի 1-ի համապատասխան գրությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարան հասցեագրված ՀԿԳ ավագ քննիչի 2019 թվականի փետրվարի 28-ի` «Մեղադրյալ` Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու…
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունն է բերել մարզպետին նշանակման առիթով: Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման…
Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին…
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում է
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։
Մարզպետարաններում մոտ 30% կրճատումներ կլինեն
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը։ Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնականում քննարկել են նախարարության խնդիրներն ու ծրագրերը։ Ըստ նրա՝ առաջիկայում կարևոր անելիքը տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ բերելն է, որից կբխի նաև մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը։ «Խոսքը աշխատակազմերի մոտ 30% կրճատումների…
Որոշ համայնքապետեր սաբոտաժ են անում. Կոտայքի մարզպետը անուններ է հնչեցնելու
«Հայկական ժամանակը» գրում է` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հայտարարել էր, որ նախարարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն՝ ոչ լեգիտիմ համայնքի ղեկավարների պաշտոնավարումը կասեցնելու համար: Պապիկյանը նշել էր, որ սրա նպատակը բնակչի ձայնը լսելի դարձնելն է եւ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Այսինքն, հանրաքվեով համայնքը կարտահայտվի՝…
Տավուշցիները դեմ են հանք բացելու ծրագրին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Տավուշում հանք բացելու ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայից: «Տավուշցիներն այսօր միահամուռ կանգնեցին հանք բացելու ծրագրի դեմ` հանուն իրենց երեխաների առողջության ու տավուշյան հրաշք բնության պահպանման։ Ցավոք, չկարողացա գնալ ու նրանց կողքին լինել, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում այս հարցը կբարձրացնեմ ու հետևողական կաջակցեմ…
Ջերմուկի համայնքապետարանը հորդորում է տանիքների տակ մեքենաներ չկայանել
Ջերմուկի համայնքապետարանը ձյունածածկ մեքենաների լուսանկարներ է տարածել՝ հորդորելով տանիքների տակ ավտոմեքենաներ չկայանել: «Հարգելի ջերմուկցիներ և հյուրեր, Ջերմուկի համայնքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում, զգուշացնում և հորդորում է անմիջապես տանիքների ներքևի հատվածում ավտոմեքենաներ չկայանել: Եղանակային պայմանների հետևանքով կուտակվող ձյունը վտանգավոր է թե՛ անցորդների, թե՛ մեքենաների համար: Հատկապես երեխաներին նշված տարածքներից զերծ պահեք: Տանիքների արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի…
Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (տեսանյութ)
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է Կովկասյան ընձառյուծը: «Լավ լուրերի շարքից Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս…
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում քաղաքացիներին խոչընդոտել փետրվարի 27-ին Վազաշեն համայնքում նախատեսված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումները: Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել,…
Արմեն Սարգսյանը նոր նշանակում է կատարել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սյուզաննա Ուլիխանյանին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 21-ի ԲԴԽ-12-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Սյուզաննա Ուլիխանյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-…
ՔԿ նախագահը մասնակցել է Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գորիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի…















